նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, June 24, 2010

Հայկական դպրոցն ուժեղացրեք: Պերճ Զեյթունցյան

Սիրում եմ  էլի
էս մարդու էս կերպը, մտածելու...









Եգիպտոսում ես մինչեւ 10 տարեկանը սովորել եմ հայկական դպրոցում, բայց մենք անցնում էինք նաեւ ֆրանսերեն: Առարկաներից 1-2-ը ֆրանսերենով էինք անցնում: Այդ թվականներին շատ հազվադեպ էր կատարվում, որ սփյուռքահայերը գնային բարձրագույն ուսումնական հաստատություն, նրանց մեծ մասը հայկական դպրոց էին ավարտում, բայց բոլորը սքանչելի գիտեին անգլերեն ու ֆրանսերեն: Այդ ինչպե՞ս է պատահում, որ դպրոցն ավարտելով նրանք հոյակապ տիրապետում էին լեզուներին, իսկ մեզ մոտ դա հնարավոր չէ անել: Ասում են, որ սփյուռքում միջավայր կա, ճիշտ է, բայց մեզ մոտ նույնիսկ ռուսերեն ոչ բոլորն են լավ խոսում, որովհետեւ դասավանդումը դպրոցում ցածր մակարդակի վրա է: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե օտարալեզու դպրոցներ ստեղծելը պետք է լինի, այլ հայ դպրոցն ուժեղացնելը, հայ դպրոցներում ուսուցման մակարդակը բարձրացնելը: Եվ մի մեղավոր կարծիք. ինձ թվում է, որ դպրոցներում ճշգրիտ առարկաները՝ մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան մի քիչ շատ տեղ են գրավում: Ճիշտ է, դրանք տրամաբանություն են զարգացնում, բայց մարդուն մարդ են դարձնում հումանիտար առարկաները՝ գրականությունը, պատմությունը: Կարծում եմ, որ հումանիտար առարկաները մինչեւ որոշ դասարան ավելի ուժեղ հիմքերի վրա պետք է դրվեն: Եթե հայկական դպրոցն ուժեղացնեն, օտար լեզվի հետ կապված բոլոր հարցերը կարելի է լուծել հայկական դպրոցի սահմաններում, ինչպես սփյուռքում է դա արվում: Գիտեք, մարդը պատկանում է այն ազգությանը, որի լեզվով մտածում է: Եթե մենք այսօր երեխային կամ ապագա քաղաքացուն ստիպենք ռուսերեն մտածել, նա արդեն հայ չէ, նա հինգերորդ շարասյուն է Հայաստանում, որովհետեւ լեզուն մտածողություն է, լեզուն ամեն ինչ է, մարդու դեմքն է: Մեծ սխալ կլինի, եթե Ազգային Ժողովն ընդունի այդ փոփոխությունը, որովհետեւ մենք կրկին կստեղծենք հինգերորդ շարասյուն: Իմ մտերիմ  մարդկանցից մեկը, որ ռուսական դպրոց էր ավարտել, զարմացել էր ու ասել. "
--> Ïåð÷, îêàçûâàåòñÿ àðìÿíñêèé ÿçûê èíäîåâðîïåéñêèé ÿçûк": Ես չեմ ուզում այդպիսի մարդիկ ունենալ Հայաստանում, որ հայ չլինեն հոգով: Ես գտնում եմ, որ Աշոտյանի դեմ հարձակումները մի քիչ չափազանցված են, ինձ դուր չի գալիս այն ածականները, որ տալիս են նրա հասցեին, բայց ես համոզված եմ, որ շատ սխալ քայլ է անում Կրթության եւ գիտության նախարարությունը: Հայ դպրոցը եթե ուժեղանա, այսպիսի հարցերը կվերենան, հայկական դպրոցում կսովորեն ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերեն կամ ֆրանսերեն, իսկ հայ դպրոցն այսօր նույնիսկ հայերեն խոսել չի սովորեցնում, էլ ու՞ր մնաց անգլերենի կամ ռուսերենի մասին խոսենք:

Պերճ Զեյթունցյան 

Զուլալ աղբյուր :-)))

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)