նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Saturday, June 12, 2010

արտատպում "Առավոտ" թերթի վերջին համարից

Հայաստան–2020
Դրոշի խնդիրը՝ 10 տարի հետո

Կրթության եւ գիտության նախարար Առաքել Մովսիսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնել Հայաստանի պետական դրոշը: Այդ նպատակով առաջարկվում է փոխել նախկին եռագույնի երկու գույները՝ կարմիրը դարձնել սպիտակ, իսկ ծիրանագույնը՝ կարմիր՝ անփոփոխ թողնելով կապույտը: Այսպիսով, ըստ պարոն Մովսիսյանի, փոփոխվելու է մեր դրոշի միայն 2/3-ը: Իր նախաձեռնությունը պարոն Մովսիսյանը հիմնավորել է, մասնավորապես, հետեւյալ փաստարկով. «Երբ մեր քաղաքացիները վերադառնում են խոպանից, նրանք չպիտի սթրես ապրեն՝ անծանոթ դրոշ տեսնելիս, եւ հայրենիքին ադապտացիայի բարդ շրջանում նրանք պետք է տեսնեն այն դրոշը, որին սովոր են տարին 11 ամիս Հայաստանից դուրս անցկացնելիս: Ընդ որում, նոր դրոշի կիրառումը սահմանափակ կլինի՝ այն կախվելու է օդանավակայանում, քյաբաբնոցներում եւ սաունաներում, այսինքն՝ այն վայրերում, որտեղ մեկ ամսվա ընթացքում այցելելու են արտերկրում աշխատող հայաստանցիները, իսկ մնացած տեղերում հնարավոր է հին՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանող դրոշը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մհեր Սեդրակյանը հավելեց եւս մի կարեւոր փաստարկ. «Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունների համաձայն, մենք պարտավոր ենք ապահովել բազմակարծությունը: Եվ ահա մենք նշանակալից քայլ ենք արել այդ ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել, թե որ դրոշն են նրանք ուզում: Ժողովրդավարության այդպիսի մակարդակ, վստահ եմ, աշխարհի ոչ մի երկրում չկա»: Անվանի մտավորական Լեւոն Իգիթյանը, ելույթ ունենալով չծխողների «Ղուլաբ» ակումբում, վրդովվեց նախաձեռնության ընդդիմախոսների կեցվածքից. «Կարո՞ղ ա պատահի, ես վատ հայ եմ, որ էդ նոր դրոշը դուրս գալիս ա: Տո, հենց ամենադուխով տղեն ես եմ, որ էս դրոշն եմ պենջակիս կպցնում»: Նրա հետ համաձայնեց ԵՊՀ ռեկտոր Փառանձեմ Մեյթիխանյանը. «Կարեւորը դրոշը չէ, կարեւորը «լառ», «խաշամ», «նարոտ», «պարտասուն», «ապիրատ», «ոսկեման» եւ «ժպրհել» բառերի իմաստը իմանալն է»:

Չափավոր ընդդիմության առաջնորդ Արկադի Վարդանյանը այդ կապակցությամբ հայտարարել է, որ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ նախաձեռնություններ է առաջարկում կառավարությունը, քանի որ, միեւնույն է, մոտակա 3 ամսվա ընթացքում իշխանափոխություն է լինելու: «Ռեժիմը հոգեվարքի մեջ է,- հայտարարել է պարոն Վարդանյանը,- 3 ամսից սահմանադրական կարգը կվերականգնվի, եւ ամեն ինչ կշտկվի»:

Ի նշան բողոքի թե՛ կառավարության նախաձեռնության եւ թե՛ չափավոր ընդդիմության անվճռականության՝ արմատական ընդդիմադիր Վարդգես Գասպարին պառկեց Ազատության հրապարակում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)