նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, June 10, 2010

Խախտումներ պատմամշակութային հուշարձաններում



ՀՀ մշակույթի նախարարության “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն”-ը, որն իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանային համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների /լանդշաֆտների/, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումն ու օգտագործումը, իր գործունեության ընթացքում մշտապես հետամուտ է լինում, հայտնաբերում և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բնակչության կողմից պատմամշակութային ժառանգության օբյեկտների ոչ պատշաճ օգտագործման, կամ տնտեսական գործունեության արդյունքում հուշարձաններին կամ դրանց պահպանական տարածքներին հասցված վնասի յուրաքանչյուր դեպքի առնչությամբ:
Վերջին տարիներին “Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն”-ը հանրապետության մարզերում հայտնաբերել և արձանագրել է 30 տարբեր բնույթի խախտումներ` այդ թվում Սյունիքի մարզում հայտնաբերվել են 7, Լոռու մարզում 7, Գեղարքունիքի մարզում 3, Տավուշի մարզում 5, Արմավիրի մարզում 1, Կոտայքի մարզում 1, Արագածոտնի մարզում 3, Երևանում 3 խախտումներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում “Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության” մարզային կառույցների ահազանգով ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
Արդյունքում կասեցվել և կանխարգելվել է ապօրինի միջամտության և օգտագործման 16 դեպք, 4 փաստի առնչությամբ պահպանություն իրականացնող կառույցը դիմել է դատախազություն, 3-ի առնչությամբ` ոստիկանություն: Հայտնաբերված 9 փաստի առնչությամբ դեռևս տարվում են հստակեցման և համաձայնեցման աշխատանքներ: Մարզային ծառայությունների կողմից արձանագրված 5 փաստ հերքվել, կամ Կառավարության կողմից որոշում է կայացվել հօգուտ օգտագործողի:

Տեղեկույթ հուշարձաններում արձանագրված խախտումների, ձեռնարկված գործողությունների և արդյունքնեի վերաբերյալ
2008 թ. արձանագրվել է.
Սյունիքի մարզի “Պոլիգոն”, “Ներքին գոտեձոր” հուշարձանների տարածքից քարի արտահանում `հարուցվել է քրեական գործ, առաջին ատյանի դատարանի կայացրած երկու վճիռների համաձայն քարհանք շահագործողը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղի 12-13 դդ. սբ. Աստվածածին եկեղեցու ճակատով պատի և հարևանությամբ գտնվող 10-15 դդ. գերեզմանոցի տարածքով գազատար խողովակի անցկացում /գազատար խողովակն ապամոնտաժվել է և տարվել հուշարձանից հեռու այլ ճանապարհով/:
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներ առանց համապատասխան թույլտվության `աշխատանքները դադարեցված են, թույլտվությունից հետո շարունակվել են:
Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրի տարածքում շինարարության իրականացում, հողատարածքի հատկացում `աշխատանքները դադարցվել են, հստակեցվել են սեփականության իրավունքով հանձնված տարածքի սահմանները:
Արմավիրի մարզի Դամբարանադաշտի պահպանական գոտու տարածքից հողի օտարման փորձ :Համապատասխան գրությամբ տեղեկացվել է, որ նշված տարածքը ենթակա չէ օտարման կամ վարձակալմանՍյունիքի մարզի Կապան-Մեղրի նոր ավտոճանապարհի կառուցման հողային աշխատանքների կատարման ընթացքում Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Գոմերանց գյուղատեղիի եկեղեցու մոտ արված ուղղաձիգ կտրվածք, որի հետևանքով եկեղեցին սկսել է խարխլվել`հանձնաժողովն եղել է տեղում, արձանագրել, որ եկեղեցու վրա եղած ճաքերը ճանապարհի անցկացման շինարարական աշխատանքների հետևանք չեն:

2009 թ. արձանագրվել է.
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Անդոկավան գյուղի վարչական տարածքում գտնվող Բաղակու քարամրոցի 4-18 դդ. հարևանությամբ Կապան “Էնեղժի”ՓԲԸ-ի կողմից շահագործվող հիդրոէլեկտրակայանի ջրային հոսքերն ավելացնելու նպատակով ջրատարի կառուցում /կատարվել են ուսումնասիրություններ, մարզային ծառայությունը դիմել է ՀՀ մշակույթի նախարաությանը պահպանական գոտին պատրաստելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար/:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի փորձակայանի տարածքում գործող Սիսիան-1 դամբարանադաշտի տարածքի զավթում` գերեզմանոցը ընդարձակելու համար /քաղաքապետարանի կողմից տրվել է պարզաբանում, որ արդեն նախատեսված է գերեզմանոցի համար նոր հողատարածք հատկացնել /:
Սյունիքի մարզի Կարճևան համայնքում Սբ. Աստվածածին եկեղեցու` առանց համապատասխան թույլտվության, համայքապետի նախաձեռնությամբ վերանորոգում /մարզային ծառայությունը համապատասխան գրություններով դիմել է Սյունիքի մարզի դատախազին և ՀՀ մշակույթի նախարարություն: Աշխատանքները համաձայնեցման փուլում են/:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում “Դավիթ Բեկ”հուշարձան-համալիրի տարածքում սահմանված կարգի խախտմամբ տնտեսական գործունեության իրականացում /փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը դիմել է Սյունիքի մարզի դատախազին և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձան-համալիրի պահպանական գոտին պատրաստելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Աշխատանքները համաձայնեցման փուլում են/:
Սյունիքի մարզի Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող Ք. ա. 1-ին հազ. թվագրվող դամբարանադաշտի հարևանությամբ կառուցապատման աշխատանքների իրականացում /փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը դիմել է ՊՈԱԿ-ին և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձանի պահպանական գոտին կազմելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Աշխատանքները համաձայնեցման փուլում են/:
Լոռու մարզի Վանաձորի Հայք հրապարակում շինարարության իրականացում /աշխատանքները դադարեցվել են/:
Լոռու մարզի Լոռի Բերդից Ագարակ տանող ճանապարհին քարի արդյունահանում /ՀՀ Կառավարության որոշմամբ օտարված տարածքին տրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, հողերի կատեգորիա/:
Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 5 կմ հս-ամ գտնվող միջնադարյան բնակատեղիի գերեզմանոցից խաչքարի տեղափոխում առանց համապատասխան թույլտվության /խաչքարը տեղափոխվել է իր նախկին տեղը/:
Լոռու մարզի Օձունի տաճարի պատերի և տանիքի, գմբեթի ճաքեր, որմնանկարի նկարում և տարածքի բարեկարգում առանց թույլտվության /ՀՀ կառավարության որոշմամբ եկեղեցին անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն: Աշխատանքները համաձայնեցման փուլում են/:
Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Անտառամուտի գյուղամիջյան 18-19 դդ. եկեղեցու վերականգնման և ամրակայման աշխատանքներ` առանց համապատասխան թույլտվության /մարզային ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել են աշխատանքները/:
Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքում գտնվող Սբ. Սարգիս մատուռի մերձակայքում շինարարության իրականացում /հարուցվել է քրեական գործ, որը ՊՈԱԿ-ի մասով կարճվել է/:
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող մ.թ.ա. 1-ին հազ. ամրոց քաղաքատեղիի տարածքում արտադրական մասի կառուցման աշխատանքներ /աշխատանքները դադարեցվել են մինչև հուշարձանը պետական ցուցակում գրանցելը /:
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական սահմաններում գտնվող մ.թ.ա 1-ին հզմ-միջնադար 9-17-րդ դդ “Յոթ աղբյուր” /”Աբլլու Խարաբա”, “Ասլան ղափլան”/ ամրոցի տարածքի` 9-17 դդ. թվագրվող գերեզմանոցից պատկերազարդ արաբատառ արձանագրությամբ տապանաքանի գողություն /ձեռնարկված միջոցառումների արդյունքում տապանաքարը հայտնաբերվել և վերադարձվել է իր նախկին տեղը/:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի վարչական տարածքում գտնվող “Վասակամուտ” ամրոց դամբարանադաշտի պահպանական գոտու տարածքում շինության կառուցում /փաստի կապակցությամբ մարզային ծատռայությունը դիմել է գործակալությանը` վարձակալված տարածքի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի եզրակացություն ստանալու համար:Աշխատանքները հստակեցման փուլում են/:
Արագածոտնի մարզի “Ներքին Նավեր” դամբարանադաշտի տարածքում գանձախուզության փորձ /մարզային ծառայությունը դիմել է Արագածոտնի դատախազությանը և Փարպիի համայնքապետին: Աշխատանքները հստակեցման փուլում են:
Տավուշի մարզի Վարագավանքի տարածքից խաչքարի տեղափոխում /ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը տեղադրվել է իր տեղում/:
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղին կից անտառից թևավոր խաչքարի տեղափոխում /ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը հայտնաբերվել է և իրավապահ մարմինների կողմից կազմակերպվում են խաչքարի տեղափոխումը/:
Տավուշի մարզի Գոշավանք պատմաճարտարապետական արգելոցի տարածքում շինարարության իրականացում /ձեռնարկված միջոցառումների արդյունքում աշխատանքները դադարեցվել են/:
Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Եզնիկ Կողբացի փող. 41 հասցեում գտնվող Էմին Տեր-Գրիգորյանին պատկանող բնակելի տան /կառուցված 1890-ական թթ./ ճակատային մասի որոշակի հատվածում ներկում, Փավստոս Բուզանդի 4 հասցեում գտնվող Մկրտիչ Ենգիբարյանին պատկանող բնակելի տան պահպանվածության ոչ բարվոք իրավիճակի փաստում /քաղաքապետարանի “Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՀՈԱԿ-ի կողմից ստացվաած պատասխան գրությունների համաձայն հանձնարարվել է “Գրիար” և “Գլենդել Հիլզ”ՓԲ Ընկերություններին ձեռնարկել անհրաժեշտ աշխատանքներ վիճակը շտկելու համար/:

2010 թ. արձանագրվել է.
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական սահմաններում գտնվող 11-14-րդ դդ. գերեզմանոցի տարածքի` բնակիչների կողմից առանց համապատասխան թույտվության ցանկապատում և ծառատնկման աշխատանքների իրականացրում /ձեռնարկված միջոցառումների արդյունքում ցանկապատը ապամոնտաժվել է, հանվել են նաև տնկված ծառերը/:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի “Սերկևիլ” գյուղատեղիի պահպանական գոտու տարածքում հողի անօրինական վարման աշխատանքների իրականացում /մարզային ծառայությունը դիմել է դատախազությանը, պահանջվել է ներկայացնել հուշարանին հասցված վնասի վերաբերյալ արձանագրություն: Մարզային ծառայությունը դիմել է նաև ՀՀ մշակույթի նախարարությանը` պահպանական գոտու նախագիծը նոր ձևաչափով կազմելու և այն ՊՈԱԿ-ին տրամադրելու, ինչպես նաև հուշարձանի պահպանական գոտու տարածքին պատճառած վնասի չափը որոշելու նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու համար: Աշխատանքները հստակեցման փուլում են/:
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի “Լոռի բերդ”միջնաբերդի տարածքից 9-րդ դ. խաչքարի տեղափոխում /ձեռնարկված միջոցառումների արդյունքում խաչքարը հայտնաբերվել և տեղադրվել է իր նախկին տեղում/:
Տավուշի մարզի Իջևան քաղաքի “Մայր Հայաստան” հուշարձանի տարածքում հողհատկացումների կատարում /մարզային ծառայությունը դիմել է մարզի դատախազությանը և ՀՀ մշակույթի նախարարությանը` հուշարձանի պահպանական գոտին տրամադրելու համար: Աշխատանքները հստակեցման փուլում են/:
Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող “Լոռեցի Սաքո” քանդակի տեղափոման և քանդակի ոչ բարվոք վիճակի փաստում /համակարգչային կենտրոնը ում տարածքում է քանդակը, պատրաստակամություն է հայտնել իրականացնել քանդակի վերականգնման աշխատանքները/:
Երևան քաղաքի Շենգավիթի հին գերեզմանոցի տարածքի ոչ սանիտարական վիճակի փաստում /փաստի կապակցությամբ մարզային ծառայությունը համապատասխան գրություններով դիմել է Երևան քաղաքի Շենգավիթի ոստիկանությանը և Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարին: Արդյունքում հին գերեզմանոցների տարածքները մաքրվել և բերվել են պատշաճ տեսքի/:
Վայոց ձորի մարզի “Արփի” բնապատմական արգելոցի տարածքում անօրինական շինարարության իրականացում /դատախազության համապատասխան գրությամբ Արենի համայնքի ղեկավարին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով դադարեցնել ապօրինի շինարարական աշխատանքները/:



No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)