նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Monday, May 3, 2010

Փոխվել է ծխածածկույթը

Արտատպում եմ Արամ Աբրահամյանի շատ հաջող վերլուծական-խմբագրականը "Առավոտ"-ի վերջին համարից:


Ամեն տարի, երբ գալիս է մայիսի 1-ը, թոշակային եւ նախաթոշակային տարիքի մարդկանց մի մասը (այդ թվում՝ կոմունիստները) ակտիվանում են եւ սկսում են նոստալգիկ ճառեր արտասանել՝ «ախ, ինչ լավ էր, երբ կային դրոշներ եւ փուչիկներ, եւ բոլորս գոռում էինք՝ «ուռռա՜», «կեցցե՜»: Որքան ես հիշում եմ, նման բացականչություններն անկեղծ չէին, իսկ եթե որեւէ մեկը իսկապես անվերապահորեն հավատում էր այդ փուչիկներին ու դրոշներին, ապա ավելի վատ այդ մոլորյալի համար՝ նա աչք էր փակում իրականության վրա: Բայց եթե սխալ է որեւէ երեւույթի, անձի, կուսակցության կամ պատմական ժամանակաշրջանի հասցեին «ուռռա» գոռալը, ապա նույնքան սխալ է վերը թվարկած «օբյեկտների» հասցեին «կորչի՛» բացականչելը: Որովհետեւ ինչպես մեր անհատական, այնպես էլ մեր երկրի կենսագրության ցանկացած հատվածի մասին կարելի է ասել թե՛ լավը եւ թե՛ վատը:
Պարզապես պետք է ձերբազատվել պատրանքներից ու կարծրատիպերից: Այդպիսի պատրանք է այն պատկերացումը, թե մենք ապրել ենք սոցիալիզմի օրոք: Ընդհանրապես «սոցիալիզմ-կապիտալիզմ» հակադրությունը, իմ կարծիքով, փոքր-ինչ հնացած է: Տնտեսական հարաբերությունները լինում են երկու տեսակի՝ շուկայական, երբ մեկն իր աշխատուժը վաճառում է, իսկ մյուսը՝ գնում, եւ ոչ շուկայական, երբ մարդկանց աշխատեցնում են անվճար, բռնի ուժով: Վերջինիս օրինակն են ստրկատիրական, ճորտատիրական կարգերը: Ստալինի ժամանակ նույնպես օգտագործում էին միլիոնավոր «զեկերի» անվճար աշխատուժը, եւ հարաբերությունները դարձյալ ոչ շուկայական էին: Դրանից հետո ամեն ինչ ընկավ սովորական հունի մեջ. արտադրական ուժերը հայտնվեցին ոտքից գլուխ կոռումպացված կոմունիստական վերնախավի ձեռքում, որը իրավապահների եւ «ցեխավիկների» հետ միասին շահագործում էր մնացած ժողովրդին: Փուչիկները, դրոշները, «աշխատավորների տոնը», «ուռռա»-ները եւ պիոներական թմբուկները ուղղակի երեսպաշտ ծխածածկույթ էին՝ այդ հարաբերությունները քողարկելու համար: Մյուս կողմից՝ հսկայական, հզոր երկիրը հնարավորություն ուներ ապահովելու մարդկանց քիչ թե շատ արժանապատիվ գոյությունը, ֆանտաստիկ գումարներ էր ծախսում կրթության, գիտության եւ մշակույթի վրա, եւ հայ «մարզպանները», ի պատիվ իրենց, թալանելուն զուգահեռ, աչքաթող չէին անում հոգեւոր ոլորտը: Այդպես երկիրը գոյատեւեց մի քանի տասնամյակ, հետո պայթեց շատ տրիվիալ պատճառով՝ ծախսում էր ավելի շատ, քան աշխատում էր: Այդ պայթյունից հետո փոխվել է ծխածածկույթը, բայց հարաբերությունները մնացել են նույնը:
Առա՞ջ էր լավ, թե՞ հիմա՝ այդ վեճն, իմ կարծիքով, սխոլաստիկ է: Ո՞վ է ավելի լավը՝ իր հարստությունը թաքցնող ռայկոմի քարտուղա՞րը, թե՞ իր հարստությունը բոլորի աչքը խոթող օլիգարխը, կոմերիտակա՞ն, թե՞ «բազեական» կարիերիստը, Լենինին չհավատացող կոմունի՞ստը, թե՞ Նժդեհին չիմացող հանրապետականը: Ի՞նչն է ավելի զայրացուցիչ՝ «Վրե՞մյայի», թե՞ «Հայլուրի» ստերը: Ճաշակի հարց է:

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)