նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Saturday, March 27, 2010

Respect: Ժակ Բրել: Ամստերդամ


Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ երգում են
Երազներն այն որ գալիս են
Ու տանջում են բաց ծովում
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ քնում են
Ինչպես դրոշ հնացած
Մռայլ ափի երկայնքով
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ մեռնում են
Լի գարեջրով ու ողբով
Դեռ լույսն աղոտ չբացված
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ ծնվում են
Օվկիանոսի թմրության
Թանձր ու գաղջ տոթի մեջ

Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ ուտում են
Սփռոցի վրա ճեփ-ճերմակ
Թպրտացող թարմ ձկներ
Եվ ցույց կտան նրանք ձեզ
Կայմի պարան կտրատող
Հարստություն խժռող
Լուսին կրծող ատամներ
Դա զգում է ձուկն անգամ
Երբ նրանք կոշտ ձեռքերով
Ուտում քաշում են էլի
Հետո ելնում քրքիջով
Աղմուկի տակ փոթորկի
Օրորվելով դուրս գնում
Շալվարները կոճկելով

Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ պարում են
Փորերն իրանց քսելով
Պարող կանանց փորերին
Եվ պարում են պտտվում
Հանց արևներ թքոտված
Ակորդեոնի քրքրված
Աղեկտուր ձայնի տակ
Ողողում են իրար վիզ
Որ քրքիջը դառնա խենթ
Մինչ հանկարծ շունչն է փչում
Ակորդեոնը ավերված
Այնժամ արդեն լուրջ տեսքով
Անյժամ հպարտ հայացքով
Մթից լույս տեղն է բերում
Ամեն նավազ իր զույգին

Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ որ խմում են
Խմում են ու հա խմում
Խմում կրկին ու էլի
Նրանց կենացն են խմում
Ամստերդամի Համբուրգի
Եվ այլ տեղի կույսերի
Խմում կենացն այն կանանց
Որ իրենց գեղ մարմինն ու
Պատիվն են տալիս նրանց
Մի կտոր ոսկու դիմաց
Եվ երբ հարբած են շատ պինդ
Տնկում քթները երկինք
Սրբում են քիթն աստղերով
Թքում հանց ես եմ լալիս
Կանանց վրա դավաճան



Թագմանությունը` Ս. Չիլոյան

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)